ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 21-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնել է, որ ծնվել է 1974 թվականին, Հայաստանում, 1995-ի սեպտեմբերին մշտական բնակության է մեկնել այլ պետություն և Հայաստան չի վերադարձել: Քաղաքացիություն ստանալու համար տվյալ պետության իրավասու մարմինը պահանջում է տեղեկանք, որ ինքը Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում: Նրան պարզաբանվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժով ինքը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, քանի որ համարվելով նախկին ՀԽՍՀ քաղաքացի, մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը՝ 1995 թ. նոյեմբերի 28-ը, ձեռք չի բերել այլ երկրի քաղաքացիություն: Հետևաբար, ՀՀ քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք չի կարող տրվել նրան:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ ծնվել է 1979 թվականին, Հայաստանում: Այլ պետություն մշտական բնակության է մեկնել 1993 թվականին և մինչև այժմ չի ստացել որևէ երկրի քաղաքացիություն: Նրան հետաքրքրում է, թե կարո՞ղ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ առանց զինվորական գրքույկի: Քաղաքացուն պարզաբանվել է, որ զինապարտ ՀՀ քաղաքացիները անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ 10 տարուց ավել է, ինչ մեկնել են Հայաստանից, ունեն երկու երեխա՝ 13 և 17 տարեկան: Երեխաների ծնվելու պահին ծնողները հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ: Կարո՞ղ են, արդյոք, երեխաները ստանալ ՀՀ քաղաքացու անձնագրեր: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Երեխաների ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պարտադիր չէ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն: Նույն գործողության համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայությանը: 17 տարեկան երեխան պետք է դիմի անձամբ, իսկ 13 տարեկան երեխայի անձնագիր ստանալու համար՝ ծնողները:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: