Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
22.01.2015 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 21-ին, ժամը 13.30-ին, Կոտայքի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն, ով հունվարի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: