Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 21-ին, ժամը 20.15-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 06.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 22.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54.7 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես-Բենց C 240» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց C 240»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 107.5 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: