22-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում
16.05.2018 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 00.05-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: