22 գոճի մեկ «Օպելում»
Օգոստոսի 29-ին, ժամը 22.40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց հեռախոսը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է տանողներից մեկի ինքնությունը: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովնական բացատրություն, հայտնել, որ գոճիները վաճառել է Արմավիրի մարզի Դարակերտ գյուղում՝ պայմանավորվածության գալով, որ գումարը վճարեն սեպտեմբերի 15-ին:
Նյութեր են նախպատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: