ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)

22.08.2017 09:53 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 3 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5.09 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 1458 գրամ կանեփի գլխիկի և տերևից բաղկացած բուսական զանգված:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 76 փամփուշտ, 1 նռնակ, 1 գնդացիր, 1 հատ 200 գր. «տրոտիլ» աղյուս, 5 հրազեն:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ