23-ամյա աղջիկը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
15.03.2017 11:13
Բացահայտում են վետերանները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 14-ին, ժամը 10.55-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: