24-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 18-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 24-ամյա Մխիթար Հ.-ին, որը դեկտեմբերի 1-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: