ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

24-ամյա աղջիկը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Երևանի Օրբելի եղբայրների և Կիևյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մերի Պ.-ին, որը օգոստոսի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: