ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել

24.01.2015 12:08 Գողություն

Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունվարի 20-ին, ժամը 23.00-ին, Հալիձոր թաղամասի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է մարտկոցը և այն թաքցրել նշված բակի հարակից այգում` հետագայում վաճառելու նպատակով:
Գողոնն առգրավված է:
Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: