25-ամյա երիտասարդը հետախուզվում էր շորթման մեղադրանքով
12.05.2023 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 11-ին Նանսենի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տարվել 25-ամյա Դերենիկ Հ.-ն, որը 2022 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: