25-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց
25.07.2018 10:59
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 7.30-ին, Երևանի Ս.Խանզադյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Մակար Ղ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: