1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են. ոստիկանները Վանաձորում լիցքավորված ատրճանակ և գաղտնի փականով ծալովի դանակ են հայտնաբերել

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները  շարունակվում են. ոստիկանները Վանաձորում լիցքավորված ատրճանակ և գաղտնի փականով ծալովի դանակ են հայտնաբերել

Օգոստոսի 25-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների ուշադրությունից չվրիպեցին կասկածելի տղամարդիկ, և ժամը 16:10-ին Վանաձորի Վարդանանց փողոցում գործող սրճարանի մոտից, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1979 թ. ծնված Արա Ք.-ն:
Խուզարկությամբ՝ Արթուր Ա.-ի գոտկատեղից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի, «Մակարով» ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7 փամփուշտով, փողում՝ մեկ փամփուշտով, իսկ գրպանից՝ գաղտնի փականով ծալովի դանակ:
Հայտնաբերածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: