Երևանում, Մարգարա-Վանաձոր, Երասխ-Երևան ավտոճանապարհներին և Արծվաբերդ գյուղում ավտոմեքենաներ են բախվել
Հունիսի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն»-ի:
Վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 103 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը, ուղևորուհին և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց»-ի:
Վերջինիս վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 2 քաղաքացի:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: