ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

23.07.2021 11:20 ՃՏ պատահարներ
25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին «ԳԱԶել» մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորակը և հրդեհվել. 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորը՝ 25-ամյա Հայկ Պողոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: