Ավտոմեքենաներ են բախվել
Փետրվարի 25-ին, ժամը 21.40-ին, Երևանի Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի», «Օպել», «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի վարորդը, «Լեքսուս»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 02.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Սարի-Թաղի 21-րդ փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: