1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

26.02.2015 12:37 Պարզաբանում

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի փետրվարի 25-ի համարում, «Երբ ընտրակեղծիքները հիմա էլ են զգացնել տալիս» վերտառությամբ հրապարակման հեղինակը ներկայացրել է Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի բնակչուհի, ոմն տիկին Գրիգորյանի գանգատը, թե իբր հիշյալ փողոցում գտնվող իր տան վրա ընտրությունների ժամանակ 5 հոգու են գրանցել, իսկ ինքը անտեղյակ է եղել։ Նշվում է, որ այդ հարցով տիկին Գրիգորյանը դիմել է նաև Աշտարակի քաղաքապետարան, որտեղից իրեն խորհուրդ են տվել դիմել Աշտարակի անձնագրային բաժին։
Նշված հրապարակման հիման վրա, ոստիկանության Աշտարակի բաժնում կատարված ստուգումներով պարզվել է, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում Գրիգորյան ազգանվամբ հաշվառված է 2 կին, որոնք ոստիկանության ծառայողներին հայտարարել են, որ իրենց բնակարաններում բացի հարազատներից այլ անձինք հաշվառված չեն, և իրենք նման խնդրով կարիք չունեին դիմելու ոչ Աշտարակի քաղաքապետարան, ոչ Աշտարակի անձնագրային ծառայություն, առավել ևս՝որևէ օրաթերթի խմբագրություն։
Թերթի խմբագրությանը կրկին խնդրում ենք՝ նշել խնդրո առարկա հասցեն և դիմողի ամբողջական տվյալները, նաև կոչ ենք անում կասկածելի և անփաստարկ տեղեկատվությամբ չոտնահարել ընթերցողի՝ տեղեկացված լինելու իրավունքը:

Հ.Գ. Ներկայացնում ենք հրապարակման առնչությամբ Աշտարակի քաղաքապետին ուղարկված մեր հարցման պաշտոնական պատասխանը: