27-ամյա հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
04.04.2019 10:26
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժնի ապրիլի 3-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: