ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.01.2015 17:59 ՃՏ պատահարներ

Հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արին-Բերդ և Արցախ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրի քարին:
«ԲՄՎ»-ի վարորդը, ուղևորը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետ-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ-ի հատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ ոստիկանության ծառայողը նկատել է, որ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու:
Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Պ. Սևակ փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: