28-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
13.12.2022 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 28-ամյա Դավիթ Հ.-ին, որը նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: