Դիլիջանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 25-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-3110» ավտոմեքենայով Դիլիջանի Շահումյան փողոցում 1956 թ. ծնված Բաբկեն Սաղաթելյանին վրաերթի ենթարկելու մասին:
Օգոստոսի 26-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բ. Սաղաթելյանը վիրաբուժական բաժանմունքում մահացել է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
