Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել
Ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները: Զենք-զինամթերք ապօրինի պահելու հերթական դեպքն են գիշերային ծառայության ժամանակ բացահայտել մայրաքաղաքի պարեկները:
ՊԾ Երևան քաղաքի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 16-ի գիշերը՝ ժամը 1․25-ին, Հալաբյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու: Նրա անձանական խուզարկությամբ հայտնաբերվել է «Վալտեր» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
