Քրեական ոստիկանները Գետահովիտ գյուղի բնակչի տանը թմրամիջոց, նռնակներ և պայթուցիչներ են հայտնաբերել
Փետրվարի 3-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գետահովիտ գյուղի բնակիչ 66-ամյա մի տղամարդ «Դարբանդ» կոչվող տարածքում աճեցրել է կանեփ, պատրաստել թմրանյութ, որը պահում է տանը։
Նա հրավիրվել է վարչություն և խոստովանել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հյուրասենյակում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 133 գրամ մարիխուանա, իսկ նկուղում գտնվող պահարանում՝ 3 նռնակ և 2 պայթուցիչ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
