1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Թագավորանիստ»-ից՝ ոստիկանություն

Հունիսի 8-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Թագավորանիստ» կոչվող հանդամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին և 1972 թ. ծնված Արմեն Շ.-ին։
Նշված վայրի հանգստի տաղավարի զննությամբ՝ սեղանի վրա հայտնաբերվել է 10 մլ չօգտագործված 4 ներարկիչ՝ ասեղ-ասեղակալներով, օգտագործված 4 ներարկիչ, մեկի վրա՝ դարչնավուն բամբակ, ապակե 1 սրվակ` «Դիմեդրոլ» գրառումով, 2 մլ ապակյա տարա` հեղուկով, «Դիմեդրոլ»-ի 2 դեղահաբ, բամբակե 1 փաթեթ, լուցկու 10 տուփ, «Գարյաչեե սուխոյե» գրառումով 3 տուփ սպիրտ, «Պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ, սոդա, կիտրոնի աղ, կոտրած սայր, մետաղյա 2 խոր աման, ապակե սրվակ, պատերին՝ դարչնագույն զանգված, պլաստմասե 1 շիշ՝ մածուցիկ զանգվածով, պոլիէթիլենային 2 շիշ՝ դեղնավուն հեղուկով:
Արմեն Շ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Կոդեին» թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: