1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցը պատրաստել էր իր և ընկերների համար՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար

Մայիսի 4-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, 1966 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1961 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1953 թ. ծնված Սուրեն Հ.-ին և 1962 թ. ծնված Հարություն Կ.-ին:
Զննությամբ նշված տնակից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե 4 տարա` սպիտակավուն նստվածքներով, 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` դեղնավուն լուծույթի նստվածքով, 20 մլ տարողության օգտագործած 4 ներարկիչ, յոդի դատարկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի դատարկ տուփ:
Աշոտ Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր և ընկերների համար՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: