112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Պարեկներն ու համայնքային ոստիկանները ապօրինի որսի դեպքեր են բացահայտել

Պարեկներն ու համայնքային ոստիկանները ապօրինի որսի դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել:
Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:
Նույն օրը պարեկները Հուշակերտ-Բերքաշատ գյուղամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Հուշակերտ գյուղի 60-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում կա ապօրինի պահվող ողորկափող որսորդական հրացան, ինչպես նաև 6 տափաստանային արտույտ:
«ՎԱԶ-2106»-ը, ապօրինի հրացանով ու որսով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ապօրինի որսի հաջորդ բացահայտումը մարտի 4-ին էր: Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան և տափաստանային արտույտներ: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտը ապօրինի որսացել էր Վանանդ գյուղի դաշտերում:
Նույն օրը բացահայտվել է ապօրինի որսի ևս մեկ դեպք՝ այս անգամ Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում:
Իրավախախտման համար պարեկները կանգնեցրել են Նոր Կեսարիա գյուղի 40-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են որսորդական հրացան և տափաստանային երեք արտույտ: Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը արտույտները որսացել էր գյուղի դաշտերում:
Մարտի 4-ին ապօրինի պահվող հրազենով ապօրինի որս արած անձանց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները Ագարակավան բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, ապօրինի որսի կասկածանքով ձերբալալել և «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին և 61-ամյա ուղևորին: Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-211540»-ի սրահի տեսանելի մասում հայտնաբերվել են ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որսորդական հրացանի կրակված փամփուշտներ և 31 տափաստանային արտույտ, իսկ 61-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ կրակված 2 փամփուշտ: Պարզվել է, որ նրանք թռչունները որսացել են Ագարակավան տանող ճանապարհի հարակից դաշտից:
Ապօրինի որս կատարած տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: