Քրեական ոստիկանները հայտնաբերել են գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը իրացվեց Լոռու մարզի գործընկերների հետ համատեղ։
Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
