Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ծովասար գյուղի 33-ամյա բնակիչը ապօրինի ինքնաձիգ է պահում: Վարչություն հրավիրված երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա ծովասարցու առանձնատան տանիքում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ և պահեստատուփ։
Կատարվում է նախաքննություն:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
