Կարբի գյուղի բնակիչը ապօրինի հրազեններ և փամփուշտներ էր պահում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կարբի գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տան բակում և նկուղում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և 377 փամփուշտ:
46-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևեք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
