ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

3 զոհ, 1 վիրավոր. վթար Գեղամասար-Նորակերտ ճանապարհին

05.11.2022 14:25 ՃՏ պատահարներ
3 զոհ, 1 վիրավոր. վթար Գեղամասար-Նորակերտ ճանապարհին

Նոյեմբերի 4-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար-Նորակերտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 36-ամյա Էդգար Մելքոնյանը, և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը՝ 52-ամյա Սուսաննա Քալանթարյանը, մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 54-ամյա Հայկարամ Մնացականյանը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: