ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող՝ անձնագրային բաժանմունքում
30.06.2017 14:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները հունիսի 29-ին, ժամը 10.15-ին, անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 2014թ. մարտի 31-ից ՌԴ Սամարայի մարզի ՔՊԻՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի (ՃԵԿ խախտում) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1972 թ. ծնված Վրեժ Գ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: