Հետախուզվում էր մարդուն առևանգելու և ավազակության մեղադրանքներով
30.06.2017 14:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 29-ին, ժամը 22.35-ին, Երևան քաղաքի Արցախի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել հունիսի 21-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերի և 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով հետախուզվող, 1968 թ. ծնված Իշխան Գ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: