31-ամյա տղամարդը բերման ենթարկվեց Շիրակի փողոցից
08.05.2018 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ, Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: