31-ամյա տղամարդը բերման ենթարկվեց Զովունի-Քանաքեռավան ճանապարհից
25.10.2017 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Զովունի-Քանաքեռավան ճանապարհից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գագիկ Շ.-ին, որը հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: