31-ամյա տղամարդը բերման ենթարկվեց
26.10.2017 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քանաքեռի 12-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը հոկտեմբերի 24-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: