1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

31.08.2017 11:38 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 3.00-ին, Երևանի Ալ.Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԶԱԶ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 11.30-ին, Երևանի Դավիթաշենի 10-րդ փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 12.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 15.30-ին, «Բելառուս» մակնիշի տրակտորը Երևանի Մուշական 5-րդ փողոցի թիվ 51 տան դիմաց կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը և «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 2.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտ բախվել է ծառի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.25-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, իրեն վրաերթի է ենթարկել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վերջինս էլ ավտոմեքենայով իրեն տեղափոխել է հիվանդանոց և հեռացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 20.50-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: