ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

32-ամյա տղամարդը հետախուզվում էր Էրեբունու ոստիկանների կողմից

32-ամյա տղամարդը հետախուզվում էր Էրեբունու ոստիկանների կողմից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Եղիա Ա.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Եղիա Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: