Երիտասարդին թմրամիջոցն իրացրել էր 32-ամյա մի կին
Ապրիլի 5-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 9.30-ի սահմաններում քրեական հետախույզները բաժին բերման ենթարկեցին Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված:
Ավելի ուշ պարզվեց, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։
Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման ենթարկվեց բաժին:
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: