33-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
12.07.2023 10:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում հայտնաբերվել և բաժին ներկայացվել 33-ամյա Հարություն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: