33-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
17.07.2023 12:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզները հուլիսի 15-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերել և Ստեփանավանի բաժին են տեղափոխել 33-ամյա Օլեսյա Զ.-ին, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: