ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

34-ամյա վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է

31.03.2020 10:19 ՃՏ պատահարներ
34-ամյա վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է

Մարտի 14-ին, ժամը 23.50-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցները միացնող կամրջի բետոնե հենասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 31-ին, 00․30-ին, հիվանդանոցից ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 34-ամյա Արիաննե Բո Կնուպպե Կաուլին վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: