35-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Վալերի Հ.-ն, որը 2018 թ. հունվարի 25-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Վորոնեժի մարզի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (ՃԵԿ-ի կանոնները խախտելը):
Հետախուզվողը՝ «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը 2013թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: