Ժամը 16.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 մեքենա
04.06.2021 16:29
Հայտարարություններ և ծանուցումներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 16.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։