37-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
15.03.2019 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների և Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Լուսինե Ս.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: