112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արփունք գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը իր «Օպել» մակնիշի մեքենայով առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ է վաճառում։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները մարտի 4-ին 60-ամյա տղամարդուն Արփունք բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի օղիների վաճառքով զբաղվում է շուրջ 4-5 ամիս և սրահից ներկայացրել է տարբեր տարողությամբ 7 տարաներով օղիներ: Հայտնել է նաև, որ տանը կից օժանդակ շինությունում նույնպես կան կեղծ օղիներով տարաներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: