Փորձը՝ փորձանք
Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շրջանային փողոցի թիվ 2/6 շենքի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Մ.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
