ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները 400 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

Ապրիլի 26-ին Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Գոգարան գյուղի 40-ամյա մի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերեցին փաթեթներ և ապակյա տարաներ՝ ընդհանուր 400 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: