41-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության համար
19.11.2019 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Երևանի Օհանովի փողոցից բերման են ենթարկել 41-ամյա Կարեն Ա.-ին, որը հոկտեմբերի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ ( Գողությունը) հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: