ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

04.02.2015 09:33 Գողություն

Փետրվարի 2-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նա Աբովյան փողոցում, թիվ 41 համարի երթուղային ավտոբուսում , 47-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից գողացել է 20.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: