1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

24.08.2017 11:23 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 8.30-ին, Երևանի Նալբանդյան, Պուշկին և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, այնուհետև կողաշրջվելով բախվել է կայանված «Մերսեդես»-ին:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ազատամարտիկների, Ռոստովյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորը, «Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/7 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը, «Միցուբիշի»-ի ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.55-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.40-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 39/Բ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 42/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակի Սիսակյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Ֆ.Մկրտչյան փողոցների խաչմերուկի հարակից մայթում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ թունելի ներսում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Նիսսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Հրազդանի Վանատուր թաղամասի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 10-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մ-16 միջպետական ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: